Հայոց այբուբենի 1620 տարին` մեր անվտանգության, հավատքի և ինքնության անլռելի վկայությունը։
Այդ նույն տառերով է խոսել գրաբարը՝ հավատքի ու փիլիսոփայության լեզուն, միջին հայերենը՝ պետականության ու մշակույթի կրողը, արևելահայերենն ու արևմտահայերենը՝ ժամանակակից հայ մարդու շունչը։ Իսկ բարբառները՝ լեզվի արմատներն են, հողի հիշողությունը։
Հայոց լեզուն մեր ինքնության շարունակականությունն է։ Երբ լեզուն կենդանի է՝ ազգը կայուն է։ 1620 տարի՝ կենդանի տառերով։ Հայոց այբուբենի 1620 տարին ազգային դիմակայունության պատմությունն է։




