Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց լեզուն հարստություն է, իսկ մենք նրա պաշտպանը

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարը հայի ինքնության պահպանումն է ամբողջ աշխարհում, հիմքում՝ լեզուն և հավատը: Լեզվի ճանաչումը, խորն իմացությունը ծնում-սնում են արմատ նետած լեզվամտածողություն՝ պատմության, գրականության դարս-դարս շտեմարանով: Գրաբարը մեր լեզվի արմատն է, մեր լեզվի գանձարանը: Իսկ բարբառները, և գանձարան են, և կենդանի քայլող պատմություն: Տավուշ Մեդիայի Դիմակայուն Տավուշ ծրագրի կարևորագույն բաղկացուցիչն է լեզուն, հայոց լեզուն՝ մայրենին: Ինչպես հայրենասիրությունն է սկսվում հայրենաճանաչությունից, այնպես էլ սերն առ լեզուն սկսվում է լեզվի իմացությունից: Ժամանակի փորձությունների ու մարտահրավերների հետ կռիվ տվող մեր լեզուն կենսունակ կարող է մնալ, եթե սնվում է արմատ գրաբարից ու չի կորցնում, չի հրաժարվում իր քայլող պատմություն բարբառներից:

Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում Հաղարծնի դպրոցը հանդիպում էր նախաձեռնել Տավուշ Մեդիայի ստեղծագործական խմբի հետ։ Հայոց լեզվին նվիրված տողերի միաձուլմամբ դպրոցականների գրական-գեղարվեստական ցերեկույթը կազմակերպվել էր հիշեցնելու թե որքան հարուստ է մեր լեզուն, որքան արժեքավոր ու զորավոր:

Աշակերտները ներկայացրին նաև հայերենի բարբառով իրենց բեմադրությունը:

Դպրոցականները հետևելով Տավուշ հեռուստաընկերությանը, նկատել էին, որ մենք կարևորում ենք բարբառների պահպանությունն ու տարածումը, և ցանկություն հայտնել հանդիպել մեզ հետ: Սիրով մասնակցեցինք միջոցառմանն ու խոսեցինք հեռուստաընկերության աշխատանքների մասին, որոնք միտված են մայրենիի պահպանմանն ու տարածմանը: Ջերմ ու անկեղծ հանդիպման առանցքում նորից ու նորից մայրենին էր, որը մեր հարստությունն է, իսկ մենք նրա պաշտպանը:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մարտի 22, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Նոր ու լուսավոր մանկական գրադարանն իր դռները բացեց Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը
Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հրշեջ-փրկարարական խումբ

Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հրշեջ-փրկարարական խումբ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус