Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հրավերով մարզպետարանում էին Կրասնոյարսկի երկրամասում կայացած «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի մասնակից 4 երիտասարդներ Արտյոմ Մկրտումյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով եւ ստացած նոր գիտելիքներով ու փորձով։
Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց մարզը ներկայացնելու համար եւ տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով։