Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները մայիսի 23-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Այցի շրջանակում դեսպանն այցելել է Տավուշ Մեդիա՝ ծանոթանալու հեռուստաընկերության աշխատանքներին։
Տավուշ Մեդիայի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է հեռուստաընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը և մարզի ընդհանուր կյանքում ունեցած դերը։
Դեսպան Թըրները ընդգծել է անկախ հեռուստաընկերության առկայության կարևորությունը Տավուշի մարզում, նշելով, որ նման կառույցները մեծ դեր ունեն ժողովրդավարության ամրապնդման և հասարակության իրազեկվածության բարձրացման առումով։
Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների այցը Տավուշի մարզում շարունակվում է․ մանրամասները՝ հաջորդիվ։