Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հիդրոգրին Տավուշ»․ կրթական և սոցիալական նորարարություն՝ մեկ նախագծում

Աչաջրի միջնակարգ դպրոցին կից  կառուցվում է նոր հիդրոպոնիկ ջերմոց՝ «Հիդրոգրին Տավուշ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի՝ 2024 թվականին, Էստոնիայի Հանրապետության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ։ Ծրագիրը կյանքի է կոչվում միաժամանակ համադրելով բնապահպանական նորարարությունը, կրթությունն ու սոցիալական ներգրավվածությունը։

«Ինչպես Էստոնիայում, այնպես էլ այստեղ՝ Հայաստանում, բազմաթիվ նախաձեռնություններ ու միջոցառումներ հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում, այս դեպքում Երևանում։ Որպես կազմակերպություն՝ մենք ցանկանում ենք հասնել այն վայրերին, որոնք դժվար հասանելի են։ Տավուշը հենց այդպիսի շրջաններից է, ինչպես նաև Լոռին և Շիրակը, որտեղ մենք նույնպես իրականացրել ենք ծրագրեր։ Տավուշի մարզում մեր ներկայության նախադրյալն այն է, որ այստեղ նմանատիպ նախաձեռնությունները քիչ են, առկա է մեծ բաց, և մենք այստեղ ենք՝ այդ բացը լրացնելու համար։ Տավուշի մարզում իրականացվող մեր այս ծրագիրը կենտրոնացած է դպրոցների վրա: Դպրոցներին կից ներդրվում են ջերմոցներ, ջրախնայման համակարգեր և կոմպոստացման լուծումներ՝ միասնաբար նպաստելով ավելի կայուն և բնապահպանական ապագայի կերտմանը», – նշում է Փախստականների հարցերով էստոնական խորհրդի տնօրեն Էերո Յանսոն։

Ծրագրի արդյունքներն շուտով տեսանելի կլինեն Աչաջրում, իսկ Սևքարի և Կողբի դպրոցներում աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Այսպիսով, ջերմոցները դառնում են նախ՝ բերքատու տարածքներ, ապա բաց դասարաններ, որտեղ  դպրոցականները հնարավորություն կունենան սովորելու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման, ու ընդհանրապես՝ բնության հետ հաշտ ապրելու սկզբունքները։

Ծրագրի սոցիալական բաղադրիչը նախատեսում է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ներգրավում ջերմոցային աշխատանքներում՝ նպաստելով նրանց զբաղվածությանը և համայնքներում ինտեգրմանը։ Իսկ էստոնական փորձը հուշում է՝ վաղ տարիքում էկոլոգիական գիտելիքների ձեռքբերումը կայուն զարգացող ապագայի գրավականներից է։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 13, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 4 դեպք
Վերջին նորություններ Տավուշից

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 4 դեպք

Հուլիսի 15, 2025

...

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է
Ռեպորտաժ

Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվում է

Հուլիսի 15, 2025

...

Ռեպորտաժ

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը 25 տարեկան է

Հուլիսի 15, 2025

...

Հաջորդ գրառումը

Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցում ամփոփեցին 2024-2025 ուսումնական տարին՝ ավանդույթ դարձած հաշվետու համերգ-միջոցառմամբ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա Տավուշ Մեդիայի և մարզի ՀԿ-ների միջև
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус