Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է կամ՝ ոտ առած, ջուր դառած, փախչում: Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ իրեն կտցահարում են, խախտում հավասարակշռությունը: Նրա խռովքը դառնում է անկասելի:
2010 թվականին Հովք գյուղում սողանքն ակտիվացել ու փակել էր ավտոճանապարհը։
Առատ տեղումներն ակտիվացնում են սողանքային երևույթները, դրա վտանգավորությունը այսօր էլ է արդիական, ու պատահական չէ, որ օրերս ՆԳՆ Փրկարար ծառայությունը անցկացրեց գործնական պարապմունք՝ «Հովք գյուղում սողանքի ակտիվացումը» թեմայով։





