Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։45-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խումբը և Չորաթանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի «Գետափի այգիներ» կոչվող հանդամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 18։01-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։