Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցում 2024-2025 ուսումնական տարին գերհագեցած էր․ անցնող տարվա արդյունքների ամփոփումը տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած հաշվետու համերգ-միջոցառմամբ։ Երաժշտական ելույթների շարքը նաև պատմություն է այն մասին, թե ինչ ճանապարհ են անցել դպրոցի սաներն ու ուսուցիչները ուսումնական տարվա ընթացքում։
Տարին եղել է ստեղծագործական, նաև մրցակցային։ Դպրոցի սաները մասնակցել են տարբեր մրցույթների և փառատոների ու գրանցել կարևոր արդյունքներ։
Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի համար մի նոր փորձառություն էր աշակերտների այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Իջևանի քույր քաղաք Վալանս։ Այցը ուսումնական էր, ճանաչողական և միաժամանակ մշակութային՝ նոր կապեր, համատեղ միջոցառումներ, որոնք դեռ երկար կմնան աշակերտների հիշողություններում։
Ընթացիկ տարում դպրոցն արժանացել է պատվոգրերի ու հատուկ մրցանակների՝ տարբեր միջոցառումների ժամանակ լավագույնս ներկայանալու համար։ Իսկ հաշվետու համերգի ընթացքում հնչում են սիրված ազգային, ժողովրդական ու հայրենասիրական կատարումները։