Իջևանի զինկոմիսարիատն այսօր հայոց բանակ ճանապարհեց տարածաշրջանի նորակոչիկների առաջին խմբին:
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով խաղաղ ծառայություն մաղթեց նրանց՝ կարևորելով վերջիններիս դերը պետության պաշտպանության գործում։
Իջևանի համայնքապետարանի կողմից նորակոչիկներին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ։