Իջևանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ից համայնքում կմեկնարկի թափառող կենդանիների անվճար ստերջացման և ստերիլիզացման ծրագիր։ Այս նախաձեռնությունն իրականացվում է կենդանիների բարեկեցության և հանրային առողջության պաշտպանության նպատակով։
Բոլոր ցանկացողները կարող են օգտվել ծրագրից և անվճար ստերիլիզացնել նաև իրենց ընտանի կենդանիներին։
Ստերջացումը կիրականացվի մասնագիտացված անասնաբույժների կողմից՝ անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ։
Մանրամասների համար զանգահարեք՝ 041 22 80 20