Հունվարի 11-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: