Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իջևանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ հարուցվել է քրեական գործ

Հունվարի 8-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հայր և որդի Դանիել և Կարեն Կլեկչյանները կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ հունվարի 9-ին նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարվելու հետևանքով անհայտ անձանց կողմից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի առաջային պատի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Դանիել Կ․-ն և «ձախ բազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած կտրած վերք» ախտորոշմամբ՝ 40-ամյա Կարեն Կ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 8-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 11-րդ նրբանցքում Կարեն Կ․-ն, վարելով «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, բախվել է նույն փողոցում կայանված վիճակում գտնվող՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Համլետ Ճ․-ին պատկանող «Mercedes» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո առաջացած վիճաբանության ժամանակ Համլետ Ճ․-ն դանակով հարվածել և վնասվածքներ է հասցրել Կարեն և Դանիել Կլեկչյաններին։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Համլետ Ճ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունվարի 13, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Նոր ու լուսավոր մանկական գրադարանն իր դռները բացեց Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը

Որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով 47-ամյա տղամարդը մահացել է

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус