Այսօր՝ ապրիլի 28-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվեց հրշեջ-փրկարարական ուսումնական վարժանք՝ գյուղում ձևավորված կամավոր հրշեջ-փրկարարական խմբի մասնակցությամբ։
Վարժանքը ղեկավարում էր Ավստրիական Կարմիր խաչի հրահանգիչ, փորձառու փրկարար Բերնարդ Ժանինին։
Խմբին առաջադրանք էր տրվել իրականացնել հրդեհաշիջում երկհարկանի կառույցում, տարհանել տուժածներին երկրորդ հարկից, և իրականացնեել տարածքի մշտադիտարկում՝ հրդեհի հնարավոր օջախները լիովին չեզոքացնելու նպատակով։
Վարժանքի ավարտին մասնակիցները քննարկեցին առաջադրանքի կատարման ընթացքը և ներկայացրին բարելավման առաջարկներ։
Լավագույն արդյունքներ ցուցաբերած կամավոր հրշեջ-փրկարարները պարգևատրվեցին պատվոգրերով։