Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը

Հունիսի 5-ին ՀՀ կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու դրանից բխող 2025-2027 թթ. գործողությունների ծրագիրը։

Ռազմավարությունը նախատեսում է երեք հիմնական ուղղություն՝

  • Թմրամիջոցների չարաշահման կանխարգելում,
  • Ապօրինի շրջանառության դեմ պայքար,
  • Կախվածություն ունեցող անձանց բուժում, վերականգնում և հանրային առողջության պաշտպանություն։

Նախատեսված են միջոցառումներ 13 ռազմավարական ուղղությամբ՝ հանրային իրազեկումից մինչև օրենսդրական բարեփոխումներ, երիտասարդների, դատապարտյալների և զինծառայողների շրջանում կանխարգելման ծրագրեր, ինչպես նաև կախվածություն ունեցող անձանց վերաինտեգրում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ ծրագիրը միտված է ոչ միայն առողջապահության, այլև հանրային անվտանգության ոլորտի բարելավմանը։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն աճել է՝ 2018-ի 877 դեպքից հասնելով 2023-ի 5070-ի։ Սակայն 2024-ին նկատվել է որոշակի նվազում՝ 3639 դեպք։ Նախարարի խոսքով՝ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներմուծման ու արտադրության շղթաներին։ Արդյունքում 2024-ին ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 426 կգ թմրամիջոց՝ 200 կգ-ով ավելին, քան նախորդ տարում, իսկ 2025-ի առաջին ամիսներին՝ արդեն 173 կգ։

Ռազմավարությունն անցել է հանրային քննարկումների փուլ՝ քաղաքացիական հասարակության և պետական մարմինների մասնակցությամբ։

Արտակարգ Ալիքի «Փակուղի» ֆիլմաշարն այժմյան իրականության մեջ առավել արդիական է: Ֆիլմաշարում իրական ճակատագրեր են, կենդանի մարդիկ, խորտակված երազներ, ողբերգությունների հիման վրա թմրամոլությունից խուսափելու դասընթացներ: Թմրամոլությունը սոցիալական չարիք է՝ փակուղի:

Փակուղի. «Թմրամոլի խոստովանությունը»

Փակուղի. «Թմրամոլությունը՝ հանցագործություն»

Փակուղի. «Թմրամոլությունը՝ հիվանդություն»

Փակուղի․ «Հայաստանը ոսկյա կիսալուսնի երթուղի»

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 9, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր Տավուշի մարզում

Հունիսի 10, 2025

...

Ռեպորտաժ

Իտալական հյուրընկալության ավանդույթները գալիս են Հայաստան

Հունիսի 10, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Ջուջևանում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Հունիսի 10, 2025

...

Հաջորդ գրառումը

Դիլիջանի թունելի անմիջապես կողքով նոր թունել կկառուցվի

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус