Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ վնասներ ու խնդիրներ կարկուտի հետևանքով

Վերջին օրերին տեղացած  ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է առաջացրել Տավուշի մարզում։ Հունիսի 14-ին և 15-ին Նոյեմբերյան, Բերդ ու Դիլիջան համայնքների բնակավայրերում վնասվել են գյուղատնտեսական հողատարածքները, այգիները, բերքն ու տները։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ ժողովրդական այս խոսքով են բնութագրում մարդիկ վերջին 2 օրերի իրողությունը։ Բնակիչների ահազանգի հետքերով մենք այսօր կներկայացնենք կարկուտի հասցրած վնասները։

Վնասված այգիներ, հողատարածքներ, տանիքներ, մեքենաներ, արևային ջրատաքացուցիչներ․ կարկուտի հասցրած վնասներն են Նոյեմբերյան համայնքում։ Հունիսի 14-ի և 15-ի ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներին գնահատելու նպատակով Նոյեմբերյանի համայնքապետարանում ձևավորվել է հանձնաժողով։

«Կազմել ենք հանձնաժողովներ՝ անկախ նրանից, որ օրը կիրակի էր, այցելեցինք Բերդավան, ստացանք ընդհանուր պատկերը, իսկ հունիսի 16-ից խմբերը շրջում են և արձանագրում խնդիրները։ Գույքագրում ենք առկա իրավիճակը, որը մարզպետարանի միջոցով կփոխանցենք կառավարությանը, վստահ եմ, որ կառավարությունը կարձագանքի»,- նշում է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

Նոյեմբերյան համայնքում կարկուտի վնասները տեսանելի են Բերդավան, Կողբ, Դովեղ, Արճիս, Լճկաձոր գյուղերում ու Նոյեմբերյան քաղաքում։ Հատկապես մեծ է վնասը Բերդավանում, այդ մասին են վկայում համայնքապետարանում մարդկանց բազմությունը․ բնակիչները եկել են արձանագրելու կրած վնասները։

Բերդավանում վնասներն առավել շատ են․ բնակիչների խոսքով կարկուտը րոպեների ընթացքում ոչնչացրել է տարիների աշխատանքը։ Բնակիչներից Էրիկ Հախվերդյանը ցույց է տալիս իր հյուրատան բակը, որը սեփական ձեռքերով էր ստեղծել-բարեկարգել։ Յուրահատուկ ծառատեսակներն ու ծաղկատեսակները, որոնք աշխարհի տարբեր անկյուններից հասցրել է Բերդավան ու փորձել աճեցնել, կարկուտը վնասել է։

Մինչ հանձնաժողովի այցը, Էրիկն արդեն գույքագրում է վնասի չափը։ Փոխատուցում լինի թե չլինի, փաստ է՝ առաջիկա զբոսաշրջային սեզոնին դժվար կարողանա առաջվա պես հյուրեր ընդունել։

Բնակիչների թիվ մեկ մտահոգությունը վնասված տանիքներն են, որ նախորդ ժամանակներում կրակոցներից էին վնասվում՝ հիմա կարկուտից։ Հեկտարներով ու բազմատեսակ խաղողի դաշտերը ևս վնաս են կրել։ Հողի մեջ կյանք դրած աշխատավոր գյուղացին այս տարի դժվար թե տոննաներով բերք մթերի։

Բերդավանի վարչական գրասենյակում շարունակվում են դիմումներ ընդունվել․ երկու օրվա ընթացքում ավելի քան 200 դիմում է ստացվել։

Վնասների գույքագրումը դեռ կշարունակվի, մինչև պարզ լինի վնասի համընդհանուր պատկերը։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունիսի 17, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը

Աշխատանքի առաջարկի հայտարարություն. Իջևանի գինու-կոնյակի գործարան

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус