Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։






