Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական  լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ,   վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5.830.000 ՀՀ դրամ կաշառք: Ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200.000-ից 550.000 դրամ:

Մասնավորապես՝ վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներից ձևական տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում՝ վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակում իբր քննություն հանձնողների համակարգիչներն և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված պաշտոնատար անձինք, «օբյեկտիվ» քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար, կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում՝ որոշ դեպքերում ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ, ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով հիշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով  (13 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի: Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ մշտադիտարկման տակ է պահում ՀՀ ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում վարորդական վկայական տրամադրելու գործընթացների օրինականությունը և զգուշացնում է, որ դրանցում արձանագրված ցանկացած կոռուպցիոն դրսևորում կառույցի կողմից արժանանալու է համարժեք քրեաիրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ: Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական վկայականները ստանալ բացառապես օրինական ճանապարհով, իսկ առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում՝ անմիջապես դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:


Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Նոյեմբերի 21, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Փետրվարի 14, 2026

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Տեառնընդառաջի տոնը նշվեց Տավուշի մարզում

Փետրվարի 13, 2026

...

Ռեպորտաժ

Խաղաղություն և անվտանգություն՝ կանանց ակտիվ մասնակցությամբ․ աշխատաժողով՝ Տավուշի մարզում

Փետրվարի 13, 2026

...

Հաջորդ գրառումը

Իջևանում ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել. 25-ամյա երիտասարդը ձեռբակալվել է

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус