Օրեր առաջ տեղի ունեցավ արվեստագետ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Ներկայացված էին արվեստագետի կոլաժներն ու կտավները՝ ստեղծված 2011-2020 թվականներին։
Կտրատված պատկերների և շերտավոր կոմպոզիցիաների միջոցով ստեղծված աշխատանքներում ներկայացվում են ժամանակակից աշխարհի ագահությունը, անտարբերությունն ու հակամարտությունները: Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց նաև նկարչի մասին պատմող վավերագրական ֆիլմը։
Տարբեր միջազգային փառատոնների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմը պատկերում է
արվեստագետին՝ իր վերջին հավաքածուի վրա աշխատելու ընթացքում: Ֆիլմում Ռոմեոն
բարձրացնում է արվեստի և աշխարհի գեղեցկության ու արվեստի ցուցադրման
ընդունված միջավայրերի մասին հարցեր:
Լուսանկարները՝ Արամ Ներսիսյանի






