Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը

Փետրվարի 7-ին կայացավ Տավուշի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը մարզպետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին։

Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2022 թվականին իրականացված և 2023 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասին։ Նշվեց, որ 2022 թվականին մարզի համայնքներից մարզպետարան է ներկայացվել 21 սուբվենցիոն հայտ՝ 4,7 մլրդ․ դրամ նախնական արժեքով։ 2023թ․ միջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել 28 սուբվենցիոն ծրագիր՝ 7,27 մլրդ․ դրամ ընդհանուր արժեքով։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց հետևողական լինել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի հարցում։

Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը անդրադարձավ 2023 թվականի բյուջեների սեփական եկամուտների ձևավորման գործընթացին, ներկայացրեց 2023 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների համեմատականը 2022 թվականի համեմատ։ Աճի ցածր տոկոս ունեցած համայնքների ղեկավարներին առաջարկվեց վերանայել սեփական եկամուտների ձևավորման աղբյուրները տեղական բյուջեներում և ապահովել համապատասխան աճ։ Անդրադարձ եղավ նաև պետական հողերի վարձակալության գործընթացին։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց ավելի հետևողական լինել պայմանագրերի կնքման և վարձավճարների հավաքագրման գործընթացում։

Իր զեկույցում գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին անդրադարձավ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը։ Նախ անդրադարձ եղավ 2022 թվականի աշնանացանի աշխատանքներին։ Նշվեց, որ պետական աջակցության ծրագիրը նպաստել է աշնանացանի ցանքատարածքների ավելացմանը շուրջ 1200 հեկտարով։ 2021 թվականին իրականացվել է 2400 հա աշնանացան, 2022-ին՝ 3556, որից պետական աջակցության ծրագրի շրջանակներում՝ 2824 հա։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց սահմանված կարգով տեղերում իրականացնել մոնիթորինգ՝ ծրագրի շրջանակներում գյուղացիներին գումար տրամադրելու նպատակով։ Անդրադարձ եղավ նաև պետական օժանդակության ծրագրերով 2022 թվականին մարզում կատարված աշխատանքներին։

Օրակարգի հաջորդ հարցով 2022 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների և 2023 թվականի գարնան վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը։ Վարժական հավաքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով համայնքների ղեկավարներին առաջարկվեց առաջնորդվել բացառապես «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Սահմանված կարգով, 3 ամիսը մեկ, համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և տարածքում տեղակայված զորամասերի հետ ճշտել կցագրման ռեսուրսները: Զինապարտի բացակայության դեպքում անհապաղ տեղեկացնել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին:

Նիստին քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր ևս։ Նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետ Հայկ Ղալումյանը։

1
3
2
4
5
6
7
8
9
10

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲյուջեԽորհրդի նիստՄարզպետարանՏավուշ
Փետրվարի 8, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի ջրամբարի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում

Մայիսի 17, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Ինչու՞ այցելել «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշյան աշխատանքները՝ գորգերի ամենամյա փառատոնում

Մայիսի 17, 2025

...

Հաջորդ գրառումը

Տղերքը․ զրուցում ենք Սարգիս Ֆիդանյանի և Մանուշ Գրիգորյանի հետ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус