Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայուն էներգիա և ջրային լուծումներ Տավուշի համայնքներին

Կայուն էներգիա և ջրային լուծումներ Տավուշի համայնքներին

Տավուշում արևը ջերմացնում է ու  նաև փոխակերպվում էներգիայի՝ համայնքների համար նոր հնարավորություններ ստեղծելով։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում Իջևան համայնքում տեղադրվում են արևային համակարգեր։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Սերբիայի կառավարության աջակցությամբ և մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որի նպատակն է արձագանքել տեղահանված բնակիչներին ընդունող համայնքների և տեղահանված բնակիչների կարիքներին՝ առաջարկելով կայուն լուծումներ, որոնք ուղղված են սոցիալական միասնականության խթանմանը։

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշում է․

«Ուրախ եմ կրկին Տավուշի մարզում լինել։ «Դիմակայունություն ի սկզբանե» նախագիծը և մարդասիրական է, և միտված է զարգացմանը։ Առաջին անգամ Սերբիան դառնում է զարգացման գործընկեր և մենք որոշեցինք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով մի քանի նախագիծ իրականացնել այստեղ՝ Հայաստանում։ Այս 1 միլիոն եվրոյից, որը Սերբիայի կառավարությունը տրամադրում է Հայաստանին, մեծ մասը կուղղվի Տավուշի մարզին։ Ուրախ եմ, որ այս նախագծերը նախատեսված են կանանց կարողությունների հզորացման համար, կանաչ էներգիայի, նաև ջրային ռեսուրսների կառավարման համար»

Ծրագրի շրջանակում Իջևան, Բերդ ու Նոյեմբերյան համայնքներում տեղադրվում են արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգեր՝ ավելի քան 213 կՎտ ընդհանուր հզորությամբ։ Սա կրճատում է ծախսերը և ապահովում կայուն էներգամատակարարում՝ անգամ արտակարգ իրավիճակներում։ Ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև ջրային ռեսուրսների կառավարումը։ Աչաջուրում կառուցվում է օրվա կարգավորվող ջրամբար՝ ավելի քան 5,600 խորանարդ մետր օգտակար ծավալով։ Դրա շնորհիվ ոռոգվող հողատարածքները կավելանան մոտ 120 հեկտարով՝ հնարավորություն տալով համայնքի գյուղատնտեսությանը զարգանալ նոր մակարդակով։

«Առաջնահերթությունը տրվում է այն բնակավայրերին և ընտանիքներին, համայնքներին, որոնք ամենաշատն ունեն աջակցության կարիք: Այս նախագծի հիմնական նպատակն է ամրապնդել կանանց մասնակցությունը համայնքային կյանքում, ստեղծել ջրամբարներ, ինչպես նաև ներդնել արևային համակարգեր՝ էներգաարդյունավետության համար: Նախ, այն արտադրում է էլեկտրաէներգիա և կարող է օգտագործվել որպես էլեկտրաէներգիայի անկախ աղբյուր, երկրորդ՝ արևային վահանակները խնայում են էներգիա, և վերջապես, երեխաները, ովքեր փոքր տարիքից արդեն կարող են հասկանալ, թե որոնք են վերականգնվող էներգիայի և արևային համակարգերի առավելությունները իրենց համայնքում», – իր խոսքում նշում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ծրագիրն ունի նաև սոցիալական ուղղվածություն։ Սարիգյուղում բազմազավակ ընտանիքի տանիքին տեղադրված արևային համակարգը բավարարում է թե՛ կենցաղային, թե՛ ձեռնարկատիրական կարիքները։ Իսկ Այգեհովիտում մանկապարտեզի 10 կՎտ հզորությամբ արևային համակարգն ամբողջությամբ կհոգա հաստատության էներգետիկ պահանջները։

Ծրագրի արդյունքում համայնքներն ստանում են կայուն էներգետիկ և ջրային լուծումներ, որոնք նվազեցնում են ծախսերը և բարելավում բնակիչների կենսապայմանները։ «Կանաչ» լուծումները նաև հնարավորություններ են՝ կառուցելու կայուն ապագա։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հուլիսի 31, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Կենդանացող նկարներ

Հայոց այբուբենի 1620 տարին` մեր անվտանգության, հավատքի և ինքնության անլռելի վկայությունը

Դեկտեմբերի 27, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանում պարգևատրվել են կրթամշակութային հաստատությունների լավագույն սաներն ու ուսուցիչները

Դեկտեմբերի 27, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Արծվաբերդ գյուղի մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքները

Դեկտեմբերի 26, 2025

...

Հաջորդ գրառումը

«M» պարային համույթի հաշվետու համերգն Իջևանում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус