Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Արման Բադեյանը:
Թանգարանների միջազգային օրվա առիթով, ի թիվս Հայաստանի բազմաթիվ այլ թանգարանների, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի մուտքը նույնպես ազատ է բոլոր այցելուների համար՝ մինչև ժամը 24։00: ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են տոնական միջոցառումները. նախատեսված են Գևորգ Մշեցու ստեղծագործական աթոռների ցուցադրություն, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաների կատարում, ինչպես նաև թանապուրի հյուրասիրություն։ Օրվա ավարտին՝ ժամը 21։00-ից, նախատեսվում է նաև «Վան Գոգ» տեսաֆիլմի ցուցադրություն:
Թանգարանի ավագ գիտաշխատող Անժելա Լալայանի խոսքով՝ պատկերասրահի ինքնատիպությունն այն է, որ բացի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից, թանգարանում ներկայացված են նաև քանդակներ, հնագիտական, ազգագրական և կիրառական արվեստի նմուշներ: Թանգարանում պահվում և ցուցադրվում են արծաթյա իրեր, լուսանկարներ և հնատիպ գրականություն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ թանգարան-պատկերասրահի ցուցանմուշները բավական տպավորիչ են և, վստահաբար, շատ հետաքրքիր կլինեն այցելուների համար:
Անդրադառնալով առկա խնդիրներին՝ թանգարան-պատկերասրահի տնօրենն ընդգծել է՝ գրեթե բոլոր ցուցանմուշները վերականգնման կարիք ունեն: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախարարության տարատեսակ ծրագրերի միջոցով պարբերաբար հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը:
Նշենք, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանի պատկերասրահը կազմավորվել է 1958 թվականին. ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել Հովհաննես Շարամբեյանն ու Բորիս Պիոտրովսկին: Պատկերասրահն ընդգրկում է XVI-XX դդ. պատկանող գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ, հարուստ է հայ և արտասահմանյան նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենտի, ռուս նկարիչներ Իվան Պորֆիրովի, Իվան Շիշկինի, ֆրանսահայ նկարիչներ Էդգար Շահինի, Խաչատուր Ժերանյանի, Գառզուի բնօրինակ աշխատանքներով:
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացումը:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանԹանգարաններԿԳՄՍՏավուշ
Մայիսի 20, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Տավուշեցի պատանիները խփեցին հավասարության գոլը

Մայիսի 18, 2025

...

Ռեպորտաժ

Այվազովսկու «Ծովային տեսարանը» նոր շնչով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում

Մայիսի 18, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի ջրամբարի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում

Մայիսի 17, 2025

...

Հաջորդ գրառումը

Սվետիկ տատը, բնության հետ ապրելը, ստեղծելն ու սպասելը․ Այգեձոր

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус