Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ․ «Հետքեր» փառատոնն անցկացվելու է Իջևանում 

Միացեք առաջիկա հանգստյան օրերին Իջեւանում կայանալիք «EU4Culture» ծրագրի ցանցային փառատոնին։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» ծրագիրը 2024թվականի սեպտեմբերի 28-30-ին Իջեւան համայնքում կհյուրընկալի «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ՝ Հետքեր» ցանցային փառատոնը։ Եռօրյա համայնքային փառատոնը նշում է «EU4Culture» քառամյա ծրագրի ավարտը:

Փառատոնը ընդգծում է EU4Culture-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի մարզային բնակավայրերի մշակութային և ստեղծարարության ոլորտների վրա: Ընդգրկելով տարբեր միջոցառումներ՝ փառատոնի տեղական և միջազգային ծրագրերը կներկայացնեն EU4Culture ծրագրի շահառուների, Հայաստանի, ինչպես նաև Վրաստանից հրավիրված արվեստագետների գեղարվեստական ​​ստեղծագործություններն ու կատարումները:

Փառատոնի նպատակն է համախմբել Իջևանը և հարակից 18 համայնքները՝ ցուցատախտակների տեղադրման միջոցով՝ որպես հաղորդակցության, մշակութային արտահայտման, գիտելիքի փոխանցման և մշակութային ինքնության միջոց: Երեք օրվա ընթացքում համայնքի 18 գյուղերից յուրաքանչյուրում տեղի կունենան կավից պատրաստված ցուցատախտակների բացումներ՝ ուղեկցվող Իջևան, Չարենցավան և Սևան համայնքների ստեղծագործական խմբերի երգ ու պարի կատարումներով: Այս ցուցատախտակները ավելին են, քան զուտ ցուցանակներ. դրանք գեղարվեստական ​​արտահայտություններ են, որոնք պատմում են մարդկանց և նրանց բնակավայրերի պատմությունները:

Փառատոնի միջազգային ծրագիրը նույնպես կապված է տարածքի բնության, պատմության և մշակութային ժառանգության հետ: Միջոցառումները տեղի կունենան ամեն երեկո, Իջևանի հանրային վայրերում։ Փառատոնի միջազգային ծրագրին կմասնակցեն չորս միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներ Վրաստանից և Հայաստանից: Տարբեր մեդիումներով (ձայնային արվեստ, կատարողական արվեստ, նոր մեդիա և ֆիլմերի ցուցադրություն) արվեստագետների այս միջամտությունները (ստեղծագործություններ կամ ներկայացումները) թողնում են հետքեր և նշաններ, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում տեղանքի վերաիմաստավորման համար:

Փառատոնի ընթացքում նաև կանցկացվի կլոր սեղան-քննարկում, որտեղ տեղական և միջազգային արվեստագետները կկիսվեն «Արվեստի ապագան համագործակցության մեջ է» թեմայի շուրջ իրենց մտքերով։

Լրացուցիչ տեղեկություններ․

7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:

EU4Culture-ի աջակցությամբ Իջևան քաղաքը մշակել և իրականացնում է Մշակութային ռազմավարություն: Իջևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է տեղական մշակութային և ստեղծարար ոլորտներին հետ՝ արդյունավետ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար, և EU4Culture փառատոնը նշում է համայնքի այդ ձեռքբերումները: Փառատոնին մասնակցում են նաև ծրագրի մյուս երկու շահառու համայնքները՝ Սևանը և Չարենցավանը, որոնք ներկայացված են իրենց գեղարվեստական ​​խմբերով։

EU4Culture ցանցային փառատոնը. «Քաղաքային պատմություններ, բազմազան ձայներ»՝ «Հետքեր» իրականացվում է Գյոթե ինստիտուտի կողմից՝ Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի և Իջևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Փառատոնի բոլոր միջոցառումները հանրային են և անվճար: Փառատոնի ծրագրին մանրամասն ծանոթացեք https://ica.am/hy/ijevanfestival էջում։

Ժամանակացույցի/ծրագրի վերաբերյալ բոլոր տեղեկությունները հասանելի կլինեն փառատոնի ֆեյսբուքյան էջում:

 

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Սեպտեմբերի 27, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Բնակիչների պնդմամբ՝ Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Մայիսի 13, 2025

...

Հաջորդ գրառումը

Վարագա խաչի տոնը` Նոր Վարագավանքում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус