«Քո իրավունքը» հաղորդաշարը շարունակում է պարզ ու մատչելի կերպով ներկայացնել քաղաքացու իրավունքները և իրավական գործընթացները։
Հերթական թողարկումը դատաիրավական բարեփոխումների մասին է։ Ի՞նչ փոփոխություններ են իրականացվում դատական համակարգում, ինչպես են դրանք անդրադառնում հասարակության վրա, և ի՞նչ արդյունքներ են սպասվում։
Տեսանյութը նկարահանվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության դիրքորոշման հետ։