Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ

«Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ն ու Տավուշ Մեդիան միանում են այս հայտարարությանը։


16 սեպտեմբերի, 2025թ
․, Երևան

Սեպտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում դեռևս անհայտ անձի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։ Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։

Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝  Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։

Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։

Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։

Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։ Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ                                                                          ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Սեպտեմբերի 17, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջանում նշեցին ուսուցիչ Արտուշ Սահակյանի 100-ամյակը

Դեկտեմբերի 5, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Հաջորդ գրառումը

Արծվաբերդի պատմությունն ու առօրյան՝ 12-ամյա Միլենա Մխիթարյանի տեսանյութում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус