Կյանքից հեռացել է տավուշեցի բանահավաք, հուշապատումների, Բերդի տարածաշրջանի անվանի մարդկանց և իրադարձությունների մասին պատմող գրքերի հեղինակ, իրավաբան Նունե Պողոսյանը։
Նունե Պողոսյանը հատկապես վերջին տարիներին իր ամբողջ հոգով նվիրված էր հուշապատումներին՝ անմար պահելով մեր ժողովրդի հիշողությունը, սփռելով հայրենիքի հանդեպ սեր ու հարգանք ամենուր։ Անուրանալի է նրա կատարած հսկայածավալ հայրենագիտական աշխատանքը, որը դեռ երկար ժամանակ կմնա որպես արժեքավոր ժառանգություն։
Նունե Պողոսյանը հեղինակել է ինքնակենսագրական և շրջանի անվանի մարդկանց ու կյանքի մասին պատմող «Կյանքի բավիղներում», «Տավշո ղողանջներ», «Տավշո խոսք ու զրույց», «Մուրղուզա սարից Տավուշ կետնվեր», «Բժշկի օրագիրը», «Հանրության նվիրյալը» գրքերը:
Ցավում ենք մեր հայրենակցի մահվան կապակցությամբ, վշտակցում նրա ընտանիքի անդամներին․ դիտենք մեր տավուշյան զրույցը Նունե Պողոսյանի հետ՝ տարածաշրջանի կյանքին միշտ կապված իր կյանքի ճանապարհի, որպես կին հաղթահարած դժվարությունների, պատասխանատու աշխատանքի և ընտանիքի, ստեղծագործելու և նորից ու նորից Տավուշի մասին։
Կարդացեք նաև՝







