Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեդիագրագիտություն || Ձեռնարկ

 

 

 

Մեդիագրագիտությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած շարժում է, որի նպատակն է մեդիա սպառողին օգնել հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները և ուղղվածությունը, քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից...

21-րդ դարում մարդը շրջապատված է մեդիայով` պաստառներ, էկրաններ, հաղորդագրություններ, հայտարարություններ, ազդագրեր, խաղեր... Մեդիան սոսկ տեղեկությունների շրջանառման միջավայր չէ. այն ձևավորում է հասարակական կարծիք, ազդում է մարդկանց, հատկապես` երեխաների ու պատանիների վարքագծի, որոշումների, աշխար– հայացքի և նախասիրությունների վրա: Մեդիա սպառողը պետք է զինված լինի համապատասխան գիտելիքով` տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար:

Ֆրանսիացիները դրա կարևորությունը գիտակցել են դեռ 1920-ականներին, երբ կինոն արդեն մեծ տարածում և ազդեցություն ուներ զարգացած երկրներում: Այդ տարիներին է սկիզբ առել մեդիակրթության ու մեդիագրագիտության շարժումը: Ֆրանսիայից այն անցել է Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, եվրոպական այլ երկրներ: 20-րդ դարի երկրորդ կեսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բարձրաձայնել է մեդիակրթության կարևորության մասին և այն հայտարարել կրթության առաջնահերթ ոլորտ հաջորդ տասնամյակների համար: Այսօր մեդիակրթության առաջատարներից են Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Այս երկրներում մեդիագրագիտությունը դասավանդվում է դպրոցներում կամ որ– պես առանձին առարկա, կամ որպես հումանիտար առարկաների մաս:

Մեդիագրագիտությունը պետք չէ շփոթել լրագրողական հմտությունների դասավանդման հետ: Իհարկե, գրագետ սպառող լինելու համար պետք է իմանալ, թե ինչպես է պատրաստվում լրատվությունը, կարելի է դասավանդման ընթացքում որոշ հմտություններ փոխանցել, որպես– զի աշակերտները գործնականում պատկերացնեն լրատվամիջոցների աշխատանքը: Բայց մեդիագրագիտության դասընթացի նպատակը ոչ թե մեդիա արտադրող, այլ` սպառող պատրաստելն է:

Մեդիակրթության մասնագետ Էլիզաբեթ Թոմանի խոսքով՝ մեդիագրագիտությունը երեք փուլ ունի. առաջին փուլում սպառողը գիտակցում է, որ «մեդիա դիետան» անհրաժեշտություն է, որ պետք է սահմանափակել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջև անցկացրած ժամանակը, ավելի քիչ համակարգչային խաղեր խաղալ կամ ամսագրեր թերթել:

Երկրորդ փուլում սպառողը սկսում է քննադատաբար մոտենալ մեդիային ու սովորում է վերլուծել ԶԼՄ-ների աշխատանքը, դրանց ասելիքը, հաղորդվող տեղեկությունները:

Երրորդ փուլն արդեն ավելի խորքային վերլուծություն է ենթադրում. ո՞վ է պատրաստում այն մեդիա «ապրանքը», որ մենք սպառում ենք, ի՞նչ նպատակ են հետապնդում արտադրողները, ո՞ւմ է ուղղված ասելիքը, ո՞վ է այս ամենից շահում, ո՞վ է տուժում… Այսինքն` սոցիալ-տնտեսական-քաղաքական վերլուծության ենք ենթարկում մեր տեսածը, լսածն ու կարդացածը:

Պետք է նկատի ունենալ, որ մեդիան միայն լրատվամիջոցները չեն. ականջակալներում հնչող երգերը, ֆիլմերը, համակարգչային խաղերը, դրսում փակցված հայտարարությունները, անգամ՝ կոնֆետի թղթի վրայի գրությունները մեդիայի մաս են:

Այնուամենայնիվ, այս ձեռնարկը կկենտրոնանա լրատվության միջոցների աշխատանքի ու ազդեցության վրա` փորձելով տասը դասերի միջոցով փոխանցել ամենակարևորը: Ձեռնարկի հավելվածում կգտնեք նաև նյութեր, հղումներ, որոնք կօգնեն ավելի ընդարձակել մեդիայի մասին ձեր գիտելիքները:

Մեդիագրագիտության դասընթացի այս ձեռնարկը պատրաստված է այդ թեմայով հետաքրքրված ուսուցիչների համար, ովքեր ցանկություն ունեն դասընթացը կազմակերպել իրենց դպրոցում: Այն ներառում է տեսական նյութեր, խորհուրդներ, որոնք կօգնեն ուսուցիչներին հասկանալ թեմաները, ապա փոխանցել դրանք աշակերտներին: Ձեռնարկը պարունակում է տասը 90 րոպեանոց դասի նկարագրություն, տեսական մաս, նյութեր, հղումներ, գործնական աշխատանքի ցուցումներ:

Դասընթացը կազմվել է միջազգային փորձի հիման վրա` օգտվելով մասնագիտական ծրագրերից ու գրքերից: Հիմքում ընկած են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիակրթություն» ուսումնական փաթեթի սկզբունքներն ու առաջարկությունները: Այստեղ ներկայացված դասերը մշակվել են բարձր դասարանների աշակերտների համար:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հունվարի 27, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ինչպես տեղեկոատվություն ստանալ կառավարությունից
Ուսումնական նյութեր և ուղեցույցներ

Ուղեցույց լրագրողների համար․ Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից

Ապրիլի 27, 2025

...

Մեդիագրագիտությունը հակամարտությունների ժամանակ
Ուսումնական նյութեր և ուղեցույցներ

Մեդիագրագիտությունը հակամարտությունների ժամանակ. ձեռնարկ դասավանդողների համար

Հունվարի 27, 2025

...

Ուսումնական նյութեր և ուղեցույցներ

5 մատի պես ճանաչել մեդիան

Հունվարի 27, 2025

...

Հաջորդ գրառումը

Վստահելի տեղեկությունների որոնում || ուսումնամեթոդական ձեռնարկ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус