Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է «Մեդիագրագիտությունը հակամարտությունների ժամանակ» ձեռնարկը՝ նախատեսված դասավանդողների համար, որոնք ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում փորձում են սովորողներին բացատրել հակամարտության ու մեդիայի փոխազդեցությունը, օգնել նրանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում՝ ճգնաժամերի ու պատերազմի ժամանակ։