Տյու սինդրիկից դժգոհեցիր, ինձ ասեցիր «չէ»,
Սինդրիկն ի՞նչ ա, որ պիրել ես, տյա ռոմանտիկ չէ։
Տյու ինձ արիր խալ խայտառակ, հմի գոհ ես չէ՞,
Սինդրիկն ի՞նչ էր, անմեղ պատճառ, որ ինձ ահես «չէ»։
Տավուշեցի գիտնականնին հայ-հայ ա սիրունության հըմար պատվաստանյութին ստեղծում, բայց մի միջին վիճակագրական բարեկամ տյուս եկավ էդ գիտնականներին ասեց. «Վիի՜՜՜, էս ինչքան եք լղարել, էս ինչքան եք կեշնացել», ու տըհե էդ պատվաստանյութը, վակցինան կիսատ ա մնըմ։
Տավուշ TV-ով կրկին կատակում ու զրուցում ենք հենց մեր մասին, իսկ դա նշանակում է, որ մեր եթերում է «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի նոր, թարմ թողարկումը։
Այս թողարկման մեջ խոսելու ենք լուրերի տարածման, Տավուշում սիրո արտահայտման, սիրունության «պատվաստանյութ» ստեղծելու, տավուշյան «թարս» հասկացվող հաճոյախոսությունների եւ այլ հետաքրքրիր թեմաների մասին:
Քյնացի՞նք․․․