Տավշո աշխարհի տեղեկատվական, ճանաչողական, ուսուցողական, խորհրդատվական, հետաքննական, կանաչ, սահմանապահ մեդիան՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք, սոցիալական ցանցեր, մուլտիմեդիայի, մեդիագրագիտության և երիտասարդ լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ
ՄԻ ՎՆԱՍԻՐ
հայկական՝ մայրենի լեզու, հայրենի բարբառ, հանրամատչելի գրաբար,
ազատ, անկախ, բազմազան, արդար, կոռեկտ,
արժանապատիվ, արժանահավատ, հուսալի, պատասխանատու,
վստահելի, թափանցիկ, հաշվետու, բաց ու համագործակցելի,
ստեղծագործ-ստեղծարար- արարող, կայուն զարգացող, նորարար,
հայրենաճանաչ-հայրենասեր, ամուր արմատներով
աշխարհ տեսած, փորձառու, անընդհատ սովորող,
հետազոտող, վերլուծող, նախաձեռնող,
ազնիվ, բարոյական ու որակյալ բովանդակությամբ,
հավատարիմ՝
ազգային, ժողովրդավարական և համամարդկային արժեքներին,
մարդու իրավունքներին,
լրագրողական էթիկային,
ասելիքով և ասելիքը տեղ հասցնելու կարողությամբ,
ներգրավված ու ներառական,
օբյեկտիվ, անկողմնակալ, անաչառ, հանդուրժող,
պրոֆեսիոնալ․․․
Տավուշ Մեդիան միացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության նախաձեռնած Լրագրողական վստահության նախաձեռնությանը (Journalism Trust Initiative, JTI): Մեր մեդիայի ինքնագնահատման արդյունքները հրապարակված են նախաձեռնության պաշտոնական կայքում և հասանելի են հանրությանը։