Հիշատակի հուշարձանը յուրաքանչյուր դպրոց մտնողի հիշեցնելու է անմահության մասին․
Նարեկ Բալասյան, Դավիթ Առուստամյան, Ժորա Փարսյան, Լենտրուշ Գյոզալյան, Էդգար Սարգսյան, Արամ Ղուլարյան, Դավիթ Մարտիրոսյան, Վահե Ղազարյան։
«Հայ մայրը, երբ գրկում է զավակին, ասում է՝ կյանքս կտամ հանուն քեզ, կմեռնեմ առանց քեզ։ Բայց մեր որդիներն ավելի հզոր էին։ Նրանք իրենց կյանքը տվեցին ոչ թե միայն մեզ, այլ Հայրենիքին»։
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում բացվել է դպրոցի՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ու զոհված 8 շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար։