Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի օրից Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը տիեզերքը նոր աստղագիտական նվեր կառաջարկի։ Երկրաբնակները կկարողանան դիտարկել տարվա երրորդ և վերջին գերլուսինը։ Սակայն մասնագետները պարզաբանում են, որ աստղագիտության մեջ նման հասկացություն գոյություն չունի։ Այն հորինել են աստղաբանները, գաղափարն այն է, որ այս ժամանակահատվածում լիալուսինը համընկնում է Երկրից նրա ամենամոտ հեռավորության հետ։ Այս դիրքը մեր արբանյակը դարձնում է զգալիորեն ավելի մեծ և պայծառ, քան սովորաբար։ Այս տարի նոյեմբերի 5-ի գերլուսինը «չեմպիոն» էր, երբ մեր արբանյակը 7.9%-ով ավելի մեծ էր և 16%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։
 
Դեկտեմբերի 5-ի գիշերը երևույթը կլինի 2%-ով պակաս պայծառ, բայց ունի իր սեփական «ռեկորդները»։ 2025 թվականի դեկտեմբերի լիալուսինը կլինի ամենաբարձրը վերջին 17 տարվա ընթացքում։ Բանը նրանում  է, որ մենք այժմ ապրում ենք 18.6-ամյա ցիկլի հազվագյուտ փուլում, երբ Լուսնի ուղեծիրը գտնվում է իր առավելագույն թեքության վրա այդ պատճառով կարող է բարձրանալ ռեկորդային բարձրությունների: Հենց դա էլ տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. Լուսինը կհասնի +28°15.9′ թեքության: Սա դեկտեմբերյան լիալուսինը կդարձնի Հյուսիսային կիսագնդում ամենաբարձրը գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Հաջորդ անգամ, երբ լուսինը կբարձրանա այս բարձրության վրա, կլինի միայն 2042 թվականին: Այնպես, որ պետք է որսալ այդ պահը: Լիալուսինը կարելի է դիտարկել դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով ժամը 03:14-ին:
 
Ի դեպ, դեկտեմբերյան լիալուսինը կոչվում է Սառը Լուսին: Այն ծագում է բնիկ ամերիկացիների մոհավկ մշակույթից, որոնց համար դեկտեմբերը կտրուկ ցրտերի և երկար գիշերների ժամանակ էր», -նշել է Լևոն Ազիզյանը:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Դեկտեմբերի 1, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Արճիսի հին ու նոր սերունդները միասին նշեցին դպրոցի հիմնադրման 85-ամյակը

Դեկտեմբերի 1, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Պահպանելով հինը՝ ստեղծում են նորը. գորգագործություն Վերին Կարմիրաղբյուրում

Դեկտեմբերի 1, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 1, 2025

...

Հաջորդ գրառումը

Գևորգ Բաշինջաղյան - «Ձմեռային տեսարան» | Տավշո ձմեռը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус