Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նամակ զոհված որդուս. Որդիս, հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք …դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջում էին…

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն։

ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒՍ

․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու պառկած էիր մեջքիդ վրա, դեռ քեզ չտեսած գլխիդ վերևի մի փոքր մասից ճանաչեցի քեզ։ Խնդրեցի քեզ իջեցնել ու ինձ մենակ թողնել քեզ հետ մի 10 րոպե։  Հա, չմոռանամ, մեկ էլ մերկ մարմնիդ վրա գցված մի արյունոտ զինվորական բաճկոն կար, որ նույնությամբ տեսել էի երազում։ Մահվանդ պահին ուժեղ մկանային ցնցում եմ ապրել, հազիվ էի կարողանում շնչել, այդ արյունոտ բաճկոնը աչքիս երևաց տեսիլքի նման, մեկ էլ երկու անգամ կանչեցիր ինձ հառաչալից ձայնով։ Խնդրեցի մարմնիդ վրայի վերջին հագուստները ինձ հանձնեն, վերջին հիշատակ իմ զավակից, բայց հետո ասացին, որ չեն կարող, քրեական գործին կցված իրեր էին։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։

Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։ Գիտեի, որ սա վերջն է, քեզ էլ չեմ տեսնելու, ես ու դու էինք, հայր ու որդի Հերացու դիահերձարանում ու վերջին անգամ սիրեցի ու գուրգուրեցի քեզ, մազերդ, հոնքերդ, թարթիչներդ, համբուրում էի քեզ, բացեցի ու փակեցի աչքերդ։ Գիշերը նորից վազեցի Հերացի, մարդ չկար, դռները խփեցի, ասացի, որ պետք է տեսնեմ տղայիս։ Նորից մի 8-10 րոպե քեզ հետ միայնակ, նորից սիրեցի քեզ։ Գիտեի, որ առավոտը լինելու է այն, ինչ լինում է ամեն մի զոհված զինվորի հետ, բայց ութից պակաս խելագարի նման երրորդ անգամ վազեցի Հերացի՝ ահավոր շատ էի ուզում մի վերջին անգամ տեսնել քեզ։ Ինձ խելագարի տեղ դրեցին, ասացին, որ քեզ արդեն դիահերձարան են տեղափոխել, ասացի կապ չունի, պետք է տեսնեմ իմ տղային։ Մի քիչ հետո բերեցին, խնդրեցի մենակ թողնել, չթողեցին, հեռվում մեկը կանգնեց։ Ու սա վերջն էր, մի վերջին անգամ սիրեցի քեզ, ուզում էի քեզ տալ էն սերն ու գուրգուրանքը, որ այլևս չէիր ստանալու, ուզում էի իմանաս, որ մեզ ես հասել։

Մնացածը պրոցեդուրալ բաներ էին, սգո շարասյուն, ուղեկցող ոստիկանական մեքենաներ, Եռաբլուր, հոգևորականներ, աղոթք, պատվո պահակախմբի կրակահերթ։

Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։ Ու վերջում մինչև կյանքիս վերջին ակնթարթը մնացող մի հավերժ հիշողություն քո դեմքի մանկական ու պատանեկան արտահայտության մասին՝ քո հավերժական քնի մեջ․․․ նաև օվկիանոսի նման անհատակ մեղքի զգացում քո տասնիննը տարեկան ծաղկուն կյանքի կորստի համար, որ դու տասնիննը տարեկան, ծանր վիրավոր, ընկած էիր քեզնից շատ մեծ երկու ազերիի ոտքի տակ։ Նաև ահավոր մեծ ցավ, թե ինչու հետ գնացիր ազերիի կողմից գրավված դիրքը, բայց դիրքն արդեն գրավված էր, դու միայնակ, բոլորը նահանջում էին ????????

Գիտեմ քո հոգու լաբիրինթոսները, դու չէիր պատկերացնում սարի գլխին, մութ գիշերին, վիրավոր կամ սպանված թողնելն ու իջնելը։ Պաշտում եմ բարի, վճիտ, անբիծ ու մաքուր քո մեծ հոգին, դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում։ Ճիշտը դու ես, ես չեմ կարող դատել մութ գիշերին սարերի ծայրին անտառների մեջ կատարվածի մասին։

Քո կողքը Եռաբլուրում երկար ենք մնում, գիշերները քո կողքը մարդիկ են հայտնվում ու պատմեցին, թե ինչ է եղել, նաև քո դիրքի ընկերներից։ Ուզում եմ ասել հանգիստ մնա, մենք ամեն ինչ գիտենք ․․․ Գիտեմ, պիտի ասեիր, որ այս ամենը պետք չէր գրել, որ սա պետք է մնար մեր ընտանիքի ներսում, բայց ինչ անեմ․․․ գրեցի․․․ներող եղիր որդիս․․․

Ահավոր դժվար է առանց քեզ, կարոտել եմ քեզ հետ զրույցներին, անվերջ համբուրում եմ այն բետոնե սյուները, որ դու ես լցրել ու քո տունը պիտի դառնար։ Հիմա վախենում եմ դռները բացեմ։ Ինչու եմ գրում այս ամեն ինչը ???????? ․․․

Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են, քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․

ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում (շարունակելի)․․․

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲանակԶինվորԾնողներՈրդիՊատերազմ
Հունվարի 30, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Բնակիչների պնդմամբ՝ Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Մայիսի 13, 2025

...

Հաջորդ գրառումը

Չորաթանի դպրոցը գազիֆիկացվել է, կառուցվել է ջեռուցման համակարգ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус