ՏավուշTV-ի ուղիղ եթերում կբանավիճեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուները.
Արսեն Աղաբաբյան, «Ապրելու երկիր» կուսակցություն
Մհեր Աղամյան, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
Կարեն Աբազյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Դուք ևս կարող եք Ձեր հարցն ուղղել թեկնածուներին. ուղարկե՛ք դրանք մեզ նամակով՝ tavushtv2020@gmail.com կամ գրեք մեկնաբանություններում.
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին միացե՛ք մեր եթերին՝ ստանալու բոլորիս հուզող հարցերի պատասխանները:
Բանավեճն ուղիղ եթերով հեռարձակվելու է ինչպես մեր եթերով (կարող եք դիտել Տավուշում, նաև՝ Ռոստելեկոմի 904 և Յուքոմի 232 ալիքներով) այնպես էլ ֆեյսբուքյան և յութուբյան էջերով՝ Տավուշում, Հայաստանում և ամբողջ աշխարհում: