Սիրելի՛ տավուշցիներ, Տավուշ Մեդիան նախաձեռնել է նոր հաղորդաշար՝ «Քո իրավունքը»
Հետաքրքրաշարժ ու շատերիդ շահերն արտացոլող հաղորդաշարի շրջանակներում կներկայացվեն իրավունքի տարբեր ճյուղեր, դրանց մեջ կատարվելիք փոփոխություններ, իրավունքի բացեր, պրակտիկ իրավիճակներ, իրավական խնդիրներ (այդ թվում` Ձեր բարձրաձայնած) կտրվեն համապատասխան լուծումներ` իրավական նորմերի վերլուծության և հստակ մեկնաբանման համատեքստում։
Ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրավունքը բարու և արդարության արվեստ է, Ձեր անքակտելի մասնիկը, ազատության, արդարության հավասարության համակցությունը։
Հաղորդաշարը կվարի տավուշցի իրավաբան-փաստաբան Վիկտորյա Սիմոնյանը, ով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի պետական հիմնարկներում աշխատանքի փորձ:
Դուք պետք է իմանաք Ձեր իրավունքները, նաև՝ պարտականությունները: Կարող եք գրել՝ head@tavushmedia.am հասցեներին կամ զանգահարել՝ 055 01 04 01 հեռախոսահամարով: