Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարեկարգվել է Վերին Կարմիրաղբյուրի լողավազանը

Նոր հասցե՝ առողջ ու ակտիվ ժամանցի համար․ բարեկարգվել է Վերին Կարմիրաղբյուրի լողավազանը

Վերին Կարմիրաղբյուր ու Նորաշեն գյուղերի խաչմերուկում գտնվող «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային կենտրոնը շարունակում է իր հյուրընկալ հարկի տակ ընդունել տարածաշրջանի երեխաներին ու մեծահասակներին, սակայն արդեն նոր պայմաններում։ Կենտրոնում իրականացվել է վերազինման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Այս ամենն իրականություն է դարձել՝ Եվրամիության ֆինանսավորմամբ,  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ՝ «ԼԻԴԵՐ» ծրագրով ստեղծված «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խմբի աջակցությամբ։

«Վարդանանց ասպետներ կրթահամալիրը կառուցվել է 2015-16 թթ․-ին՝ ամերիկահայ բարերար Տիգրան Սահակյանի միջոցներով, գործել է մինչև 2020 թվականը, և հետո մենք մեր ընտանիքի երիտասարդ կազմով որոշեցինք, որ կարելի է նորից վերսկսել, վերաբացել աշխատանքը, երևի թե հիմնականում այն պատճառով, որ պատերազմից հետո երիտասարդությանը կարողանանք կենտրոնացնել և պահել տարածաշրջանում։ Սկսեցինք աշխատանք փոքր միջոցներով, բայց ընթացքում հասկացանք, որ բավականին մեծ միջոցներ են անհրաժեշտ, տեղեկացանք ծիլիծով տեղական ակտիվ խմբի մասին և որոշեցինք ներկայացնել մեր բիզնես ծրագիրը ոչ միայն բիզնես տեսանկյունից, այլ նաև երիտասարդությանը համախմբող տարածաշրջանում ակտիվ երիտասարդական խմբեր ստեղծելու նպատակով։ Դրամաշնորհի արդյունքում մենք կարողացանք ավելացնել մեր ունեցած գույքը, ձեռք բերեցինք նոր սեղաններ, հովանոցներ, նոր պոմպ, և ջրի համար նախատեսված ֆիլտրեր, որոնք շատ կարևոր են, որն էլ ավելի ապահովեց մեր երեխաների անվտանգությունը լողավազանում, ջրի ջնջությունը, մաքրությունը, պարզությունը, և բավականին նյութեր, որոնք անհրաժեշտ են լողավազանի գործունեության համար», – նշում է Ծրագրի շահառու Նելլի Ալիխանյանը։

Վերազինված լողավազանը համայնքի բնակիչների համար դարձել է առողջ ու ակտիվ կյանքի նոր հասցե, քանի որ լողի խմբակների գործարկումը հնարավորություն է տվել երեխաներին ու երիտասարդներին զբաղվել սպորտով՝ զարգացնելով իրենց ֆիզիկական կարողությունները։

«ԼԻԴԵՐ» մեթոդաբանությամբ ստեղծված «Ծիլի Ծով» ՏԱԽ-ը կարևոր հարթակ է, որտեղ միավորվում են Բերդ համայնքի հանրային, մասնավոր և քաղհասարակության սեկտորները։ Այն նոր՝ ներքևից վերև մոտեցումն է առաջ տանում, և տեղական դերակատարների ձայնը լսելի է։ Լողավազանի գաղափարը ևս նորարար է, քանի որ մինչ այդ Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում բացակայում էր երեխաների համար լողալ սովորելու հնարավորությունը։ Այն կառույց է, և մեր համագործակցության արդյունքում «Վարդանաց ասպետներ» կազմակերպության կողմից հիմնված այդ տարածքը ծառայելու է այժմ «Բերդ ագրոֆեստ» փառատոնի անցկացման համար, որը, լիահույս ենք, շարունակական նախաձեռնություն է», – խոսքն ամփոփում է «Ծիլի Ծով» տեղական ակտիվ խումբ ՀԿ խորհրդի նախագահ Նառա Պապյանը։

Այսօր կենտրոնը դարձել է  տարծաշրջանի գյուղերի ժամանցի և ակտիվության նոր հասցեն։ Այստեղ կազմակերպվող մարզումները միավորում են երեխաներին ու երիտասարդներին, ձևավորում նոր ընկերություններ ու համայնքային շփման միջավայր։ Ինչն էլ  համայնքներին բերել  է՝ աշխուժություն, շարժ ու ուրախություն։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Վերին ԿարմիրաղբյուրՏավուշ
Հուլիսի 31, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Համագործակցության նոր հեռանկարներ՝ Ռուսթավի և Իջևան համայնքների միջև

Նոյեմբերի 27, 2025

...

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են
Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Նոյեմբերի 27, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Պարզաբանում. Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան

Նոյեմբերի 26, 2025

...

Հաջորդ գրառումը

Ներքին գործերի նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус