Իջևանի համայնքապետարանը, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Եվրոպական խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 3» ծրագրի շրջանակում իրականացնում է «Համայնքների համագործակցություն, կայուն զարգացում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել միջհամայնքային համագործակցությանն ու համայնքների տեխնիկատնտեսական զարգացմանը։ Ծրագրի շրջանակում Իջևանը համագործակցում է Դիլիջան համայնքի հետ՝ միասին զարգացնելով ու օգտագործելով տուրիզմի և մշակույթի ոլորտներում համայնքների ներուժը։ Ծրագրի առանցքում տուրիզմի ու մշակույթի ոլորտներն են, որոնք համայնքների տնտեսական կայունության զարգացման հիմքերից են։
Ծրագրի մեկնարկով համայնքապետարանը քայլեր է ձեռնարկել՝ բնակչության շահագրգիռ կողմերի հետ խորքային քննարկումների միջոցով միասնական տեսլական ստեղծելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք ֆոկուս խմբային քննարկումներ և կլոր սեղան քննարկումներ՝ մշակույթի ու տուրիզմի զարգացումն առավել հասկանալի ու համապարփակ դարձնելու նպատակով։
Երկու համայնքների միջև համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Իջևանի և Դիլիջանի համար։ Ծրագրի հիմնական նպատակներից է մշակել միջհամայնքային մշակութահեն զբոսաշրջության զարգացման ռազմավարություն։ Իջևան ու Դիլիջան համայնքներում իրականացվել են նաև ֆոկուս խմբային հանդիպումներ՝ տուրիզմի, մշակույթի, քաղհասարակության, ներկայացուցիչների, ուսանողների ու շահագրգիռ այլ կողմերի հետ, վերհանելով համայնքում առկա բնապահպանական, զբոսաշրջային, մշակույթի և միջհամայնքային խնդիրները, ինչպես նաև առաջարկելով դրանց լուծումները։
Ծրագրի շահառուների համար իրականացվել է նաև ճանաչողական այց՝ Հայաստանում զբոսաշրջության և մշակութային համագործակցության լավագույն փորձ ունեցող Գյումրի քաղաք, ինչպես նաև արվեստի և արհեստի գործերի ցուցադրությունն ու վաճառքը ուսումնասիրելու նպատակով այցելություն Երևանի Վերնիսաժ։
Մշակույթն ու տուրիզմը համատեղ զարգացնելու այս քայլերը կարող են ստեղծել նոր հնարավորություններ համայնքների զարգացման համար: