Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերյանում բացվեց տեխնոլոգիական նոր կենտրոն՝ «Տեխնոտուփ»

Նոյեմբերյանում բացվեց տեխնոլոգիական նոր կենտրոն՝ «Տեխնոտուփ»

Նոյեմբերյանի պետական քոլեջում նոր հնարավորություն է բացվել տեխնոլոգիական կրթության և զարգացման համար։ «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի աջակցությամբ քոլեջում ստեղծվել է «Տեխնոտուփը»՝ ժամանակակից ուսումնական կենտրոն, որն իր դռները բացում է և ուսանողների, և համայնքի երիտասարդների առջև։ «Տեխնոտուփը» ժամանակակից ուսումնական կենտրոն է՝ հագեցած համակարգչային ծրագրավորման և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ և մրցունակ կրթություն ապահովելու համար անհրաժեշտ արդի տեխնոլոգիաներով և գույքով: Այս նախաձեռնության նպատակն է բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները՝ զարգացնելով Նոյեմբերյանի պետական քոլեջի մասնագիտական և տեխնիկական կարողությունները՝ ապահովելով մրցունակ համակարգչային ծրագրավորողների պատրաստման արդյունավետ գործընթաց:

«Տեխնոտուփ» ուսումնական կենտրոնը ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի աջակցությամբ, որը եռամյա ծրագիր է ու նպատակ ունի բարձրացնել Նոյեմբերյան խոշորացված համայնքի կարողություններն ու ճկունությունը՝ ամրապնդելով համայնքի կարողություններն ու հանձնառությունը սեփական զարգացումն առաջնորդելու հարցում՝ բարձրացնելով քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում:
Մասնագիտական և տեխնիկական կրթության հասանելիությունը Նոյեմբերյանի պետական քոլեջում կարևոր դեր ունի տարածաշրջանի զարգացման համար՝ ապահովելով տեղական աշխատուժի պատրաստվածությունն ու ներգրավումը տեխնոլոգիական ոլորտում։

«Տեխնոտուփում» առկա են բոլոր պայամանները, որպեսզի երիտասարդները կառուցեն իրենց կրթական ուղին ու զարգացնեն տեխնիկական կարողությունները։ «Սմարթ Նոյեմբերյան» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ՆոյեմբերյանՏավուշ
Սեպտեմբերի 9, 2024

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Բնակիչների պնդմամբ՝ Մովսես գյուղում այսօր առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել

Մայիսի 13, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին

Մայիսի 13, 2025

...

Հաջորդ գրառումը
Այգեձորում կգործարկվի էլեկտրաշչակ

Այգեձորում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус