2025 թվականի հունվարից Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր մանկապարտեզներն անցնում են անվճար հիմունքներով աշխատանքի։ Այս մասին հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը։
Համայնքի ավագանու որոշման մեջ մասնավորապես նշվում է․ «Արտոնել Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց սահմանված ամսական 4000 ՀՀ դրամը»։
Փոփոխությունը նպատակ ունի թեթևացնել համայնքի բնակիչների ֆինանսական բեռը և ապահովել կրթական ծառայությունների հասանելիություն համայնքի բոլոր երեխաների համար՝ անկախ ընտանիքների սոցիալական վիճակից։