Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օպերատիվություն, ճշգրտություն, համագործակցություն․ ներկայացվեց Տավուշ Մեդիայի Ճգնաժամային հաղորդակցության ու հանրային իրազեկման պլանը

Տավուշ Մեդիան մշակել է խոցելիության գնահատման, ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման պլան, որը նպատակ ունի հզորացնել տեղեկատվական անվտանգությունը, բացառել կեղծ ու սուտ լուրերի, ինչպես նաև՝ խուճապի տարածումը, նպաստել ճշգրիտ և օպերատիվ ճգնաժամային հաղորդակցությանը, ամրապնդել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների և բիզնեսների հետ սահմանամերձ մարզային մեդիայի համագործակցությունն արտակարգ իրավիճակներից առաջ, դրանց ժամանակ և հետո։

Մարտի 11-ին Իջևանում ներկայացվեց «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման» պլան-նախագիծը։ Բացման խոսքով հանդես եկավ ճգնաժամային հաղորդակցության ու տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը․

«Վերջին շրջանում՝  անցած 35 տարիներին, մենք և պատերազմ ենք տեսել, և աղետներ՝ երկրաշարժի տագնապ, հեղեղումներ, անտառային հրդեհներ, սողանքներ, համաճարակներ։ Այս ամբողջ ընթացքում կարևորվել է բնակչության հետ ճիշտ հաղորդակցվելու, ճշգրիտ տեղեկություններ փոխանցելու և կառույցների միջև արդյունավետ համագործակցելու խնդիրը», – նշեց Նիկոլայ Գրիգորյանը։

Այնուհետև Էռնեստ Խանումյանը ներկայացրեց «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման» պլանը՝  նպատակն ու առաքելությունը, բովանդակությունը, պլան-նախագծի մշակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային ստորաբաժանումները, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներ, լրագրողներ, ինչպես նաև երիտասարդներ։

Հանդիպումն ընթացավ տեղեկատվական ուսումնավարժանքի իրականացմամբ՝ նախապես մշակված ուսումնական սցենարի հիման վրա, ըստ որի՝  «սույն թվականի մարտի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 07։45-ին, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով բնակավայրում և հարակից տարածքներում արձանագրվել են մի շարք ավերածություններ»:

Ուսումնական սցենարի բարդությանը համահունչ կառույցների ներկայացուցիչները քննարկումների արդյունքում ներկայացրին իրենց գործողությունները։

Հանդիպմումն ավարտվեց հարցուպատասխանով։

«Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման» պլանի մշակումը քայլ էր ստեղծելու ավելի անվտանգ ու հուսալի տեղեկատվական միջավայր՝ Տավուշի մարզում ճգնաժամային հաղորդակցության ամրապնդման, մեդիայի ազդեցության բարձրացման և տեղեկատվական անվտանգության ապահովման համար։

«Արտակարգ ալիքն» ու Տավուշ Մեդիան իրենց խորին երախտագիտությունն են հայտնում «Իրական դպրոցին»՝ տարածքի սիրահոժար տրամադրման, աջակցության և համագործակցության համար:







Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մարտի 11, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Մայիսի 15, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Մայիսի 15, 2025

...

Team Telecom Armenia-ն Տավուշի մարզում վերազինել է բջջային ցանցը
Ռեպորտաժ

Team Telecom Armenia-ն Տավուշի մարզում վերազինել է բջջային ցանցը

Մայիսի 15, 2025

...

Հաջորդ գրառումը
Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքերը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус