Իջևանում մայիսի 20-ին անցկացվեց հանրային ակցիա՝ «Պահպանենք Աղստև գետը» խորագրով, որը կազմակերպել էր Քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման նպատակը գետի աղտոտման խնդիրն արձանագրելն ու հանրային իրազեկվածության բարձրացումն էր։
Աղստև գետը վերջին տարիներին լրջորեն աղտոտվել է կենցաղային և արդյունաբերական աղբով։ Գետի երկայնքով գործող տնտեսվարող սուբյեկտները, բնակիչները, ինչպես նաև չմաքրված կոյուղաջրերն ու թունաքիմիկատները շարունակում են խաթարել գետի բնական հավասարակշռությունն ու կենսաբազմազանությունը՝ հանրային առողջության համար ստեղծելով լուրջ սպառնալիքներ։
Միջոցառմանը միացել էին համայնքային կառույցների ներկայացուցիչներ, անհատ ակտիվիստներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներ։ Վերջիններս հանդես եկան բացօթյա պլենումի ձևաչափով՝ արվեստի միջոցով բարձրաձայնելով այն խնդիրները, որոնց առջև կանգնած է գետը։
Միջոցառումն ուղեկցվել է «Հատիկ» բենդի կատարումներով՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։