Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փրկարար ծառայության պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայում Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ընդհանուր կազմակերպման սկզբունքներն ու առաքելությունները, ինչպես նաև Ֆրանսիայի ՆԳՆ կառուցվածքը։ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ֆրանսիայի հրշեջների ազգային ֆեդերացիայի նախագահ, ավագ կամավոր հրշեջ, փոխգնդապետ Ժան-Պոլ Բոսլանդի, ինչպես նաև Անսի, Գրենոբլ և Վալանս քաղաքների վարչական հրշեջ-փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել է կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների փորձը, ինչպես նաև ներդրված ծառայությունների և անձնակազմի կառավարման մեխանիզմները՝ Հայաստանում կամավորական համակարգի զարգացման նպատակով։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման և հաղորդակցման մեխանիզմներին, սպառնացող աղետների ռիսկերին և դրանց արձագանքման միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կառավարման գործողությունների շղթային, հրշեջ-փրկարարական օպերատիվ կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի հրշեջ սպաների ազգային ակադեմիայի (ENSOSP) ղեկավար կազմի հետ, ծանոթացել մոդուլային սրահներին, հրշեջ-փրկարարների և կամավորների վերապատրաստման գործընթացին։ Այցելել են նաև գերատեսչական և քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր շտաբ, ինչպես նաև սիմուլյացիոն կենտրոններ, մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մի շարք քննարկումներ տեղի են ունեցել ուսուցման նորարարական մեթոդների, ճգնաժամային կառավարման, INSARAG ՔՈՓ թիմերի և շինարարական ռիսկերի կառավարման վերապատրաստման գործընթացների վերաբերյալ։

Այցի ավարտին պատվիրակության անդամները եղել են ջրափրկարարական ջոկատում, տեղում ուսումնասիրել տեխնիկական հագեցվածությունը, հետևել ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման և անօդաչու թռչող սարքերով հետախուզական աշխատանքների իրականացման ընթացքին։

Փորձի փոխանակման շրջանակում նման միջոցառումները նպաստում են ոչ միայն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կապերի ամրապնդմանը, այլև՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի զարգացմանը, արդիականացմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։





 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Ապրիլի 1, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Uncategorized

Երկնքի սահմանապահները

Դեկտեմբերի 4, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Այգեձոր գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Դեկտեմբերի 4, 2025

...

Ներառական Տավուշ

«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3, 2025

...

Հաջորդ գրառումը
Դիլիջանի թունելը

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус