Սեպտեմբերի 4-ը նշվում է փրկարարի մասնագիտական տոնը: Օրվա առիթով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի և ուժային մի շարք կառույցների ղեկավարների հետ այցելել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչություն։
ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման, ինչպես նաև ծառայության ընթացքում
ձեռք բերած հաջողությունների համար մարզպետի կողմից պարգեւատրվել են շնորհակալագրերով:
Այնուհետեւ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանի ուղեկցությամբ ներկաները շրջել և ծանոթացել են անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին: