«Բոլոր երեխաները, երբ ձևավորվում են որպես անհատ, այս հասարակությնը պիտանի են դառնում։ Ինչպես Սևակն է ասում՝ աշխարհին ուղղակի մանկան մաքրություն է պետք, ուստի թողե՛ք, որ բոլոր երեխաները ծնվեն»։
Նոյեմբերի 10-ին Դիլիջան համայնքում տեղի է ունեցել «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը։ Ծրագրի ընթացքում իրականացվել է համայնքային ակտիվ խմբերի երկօրյա վերապատրաստում՝ սեռով պայմանավորված խտրական ընտրության, վերարտադրողական իրավունքների և սեռով պայմանավորված բռնության վերաբերյալ։