Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի բնակիչ, լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարեւ ձեզ, պարոն Նիկոլ Փաշինյան:
Մի֊երկու տարի առաջ եկել էիք մեր գյուղ` Դովեղ։ Այս նոր դպրոցը պետք է կառուցված լիներ 2024֊ին։ Հիմա արդեն 2025֊ն է, բայց դպրոցը էս վիճակին է։
Դպրոցի համար չեմ գրում, այլ դպրոցը կառուցելու ընթացքում էս ճանապարհը քանդելու և արդեն երկու տարի չնորոգելու համար։
Եթե կառավարությունը փող չունի, առաջարկում եմ հավաքվենք` դուք կառավարության անդամներով, ես էլ իմ ընկերությանը հավաքեմ, մի օրով շաբաթօրյակ անենք, ճանապարհը սարքենք։
Աշխատանքների ավարտին խոստանում եմ մեր հանդի խոզի մսով խորոված և իմ քաշած օղի` էս ամենը հյուրասիրություն է։ Սինդրիկ էլ կլինի։
Լրիվ լուրջ եմ ասում։
Միայն ցանկալի կլիներ գրեիք, թե քանի հոգով եք գալու, որ համապատասխան լապատկա, բահ պատրաստեմ ու նաեւ միսը քչություն չանի։
Կարող եք մեսինջերս գրել կամ զանգել 091 42 64 35»: