Վարագա Սուրբ Խաչի տոնն այս տարի կնշվի սեպտեմբերի 28-ին։ Այդ առթիվ Տերունական Խաչափայտի մասունքն ավանդույթի համաձայն կվերադառնա ու կգտնվի իր երբեմնի, պատմական տանը՝ Նոր Վարագավանքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը։
Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ։
Ավարտին կկատարվի անդաստանի կարգ, և Խաչափայտի մասունքով կօրհնվի պատմական Տավուշի չորս ծագը։
Այնուհետև վանքին հարող տարածքում կմեկնարկի «Տավուշ» հայրենակցական միության կազմակերպած մշակութային միջոցառումը։ Տոնական համերգով հանդես կգան «Հորովել» համույթը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի մշակութային խմբերը։
Կկատարվի նաև մատաղի օրհնության կարգ և մատուցում։
Տավուշ Մեդիան բացառիկ հնարավորություն է ընձեռում ուղիղ եթերում մասնակիցը դառնալու Վարագա սուրբ Խաչի տոնին՝ հեռուստատեսությամբ, կայքով՝ www.tavushmedia.am ու մեր սոցիալական ցանցերով։






