Շաբաթ առավոտը Հայաստանում մեկնարկեց ակտիվ եռուզեռով՝ մարդիկ մաքրում, կարգի են բերում շրջակա միջավայրը․ երկրի մաքրության գործին ներգրավված են բոլորը։ Առաջին հերթին մաքրվում են պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները, կանաչ գոտիները, պուրակները, զբոսայգիները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերն ու դրանց հարակից տարածքները:
Փոցխով, բահով, ամենակարևորը՝ սիրով, սեփականության զգացումով մարդիկ մաքրում ու բարեկարգում են այգի, բակ ու փողոց։
Ամենուր նկատելի էր աշխատելու տրամադրությունը, նաև՝ փոխօգնության և միասնականության մթնոլորտը։ Շատերը եկել էին ընտանիքներով՝ երեխաներին վաղ հասակից սովորեցնելու, թե ինչպես պետք է սիրել ու պահել սեփական համայքը։
Այսպես, մեկ օրում իրականացված համատեղ ջանքերի արդյունքում բազմաթիվ վայրեր դարձան մաքուր և բարեկարգ, ու ևս մեկ անգամ ընդգծվեց՝ մաքուր երկիրը սկսվում է մաքուր համայնքից, իսկ մաքուր համայնքը՝ հոգատար ու սրտացավ քաղաքացիներից։
Ներկայացնում ենք ֆոտոշարք՝ Տավուշի մարզի համայնքներից։