Դեկտեմբերի 5-ին Լոֆթ Իջևանում տեղի ունեցավ «Շախմատը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշար, որը միտված էր հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը։
Մրցաշարին մասնակցում էին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1, թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցների, Գետահովիտի, Գանձաքարի, Այգեհովիտի, Ազատամուտի միջնակարգ դպրոցների աշակերտները ։
Միջոցառումն իրականացվեց «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի, Հայաստանի Շախմատի ակադեմիայի Տավուշի մարզային գրասենյակի, «Լոֆթ Իջևան»-ի և «ԻննոԻջևանի» համագործակցության արդյունքում։