Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շիրակ Գասպարյանը երազանք ուներ՝ հայրենի գյուղում՝ Աչաջրի սրտում եկեղեցի կառուցել։ Նրա զոհվելուց հետո Շիրակենց տան բակում նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով եկեղեցի է կառուցվել։
Շիրակ Գասպարյանի հիշատակն հավերժացվող նորակառույց եկեղեցին նախատեսվում է օծել այս տարվա հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը։ Գասպարյանների ընտանիքը հայտնում է, որ արարողությունը կմեկնարկի հունիսի 6-ին, ժամը 11:00-ին:
Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահորեն ու գիտակցել որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։