Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշեցի պատանիները խփեցին հավասարության գոլը

Գետահովիտի մարզադաշտը մարդաշատ է ու աղմկոտ․ դաշտում տավուշեցի պատանի ֆուտբոլիստներն են, դաշտից դուրս երկրպագուները։ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկում է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների»  ծրագրի եզրափակիչ խաղը։ Հույսի կամուրջն արդեն 5-րդ անգամ է անցկացնում առաջնությունը, նպատակը ֆուտբոլի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։

Ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ փուլում խաղում էին Գանձաքարի, Մովսեսի, Թեղուտի և  Կողբի թիվ 2 դպրոցների թիմերը։ Նախագիծը երախաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով, և այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։  Մեկնարկային փոխանցումը կատարում է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը, իջևանցի Արմեն Սարգսյանը։

Նախագծի շրջանակում կազմակերպված մրցաշարերին մասնակցել են Տավուշի մարզի 16 հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող երեխաններ։ Նախաձեռնողները վստահեցնում են՝ շարունակելու են այնքան, որ մարզի բոլոր դպորցները մասնակցեն։

Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Թեղուտի դպրոցը՝ ստանալով Տավուշի մարզային գավաթը։ «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրն իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 18, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Այվազովսկու «Ծովային տեսարանը» նոր շնչով՝ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում

Մայիսի 18, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Տավուշի ջրամբարի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում

Մայիսի 17, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Ինչու՞ այցելել «Բերդ» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17, 2025

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус