Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշը մենք ենք» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 18 արվեստագետների ստեղծագործությունները: Այս անգամ ցուցադրությունը հարմարեցվել է նոր ձևաչափի, որի նպատակն է տարածել արվեստը և բարձրացնել դրա ճանաչելիությունը հանրության շրջանում:
Այս ձևաչափով միջոցառումն արդեն 4-րդն է, որ անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում՝ մաս կազմելով «RestArt» ցուցահանդեսների շարքին: Հյուրանոցն այս կերպ դառնում է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:
«Տավուշը մենք ենք» ցուցադրության մեջ ներկայացված աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:
18 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին:
Ավելին՝ մեր տավուշյան ռեպորտաժում։